Flag of Armenia

ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅԱՍՏԱՆ

Լեզու: Armenian | English

Speeches Shim

Հայաստանը դժվարին տարի է ունեցել: 2020թ.-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև նոյեմբերի 10-ի հրադադարից հետո ի հայտ եկած քաղաքական անկայունությունը, COVID-19- ի տարածման տեմպերի հետ միասին, մեծ փորձության ենթարկեցին Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական հատվածի կայունությունը: Չնայած այս երկակի ճգնաժամին և արագ զարգացող քաղաքական միջավայրին՝ Հայաստանը միտված է խաղաղության ու կայունության:

2020-2025թթ. Երկրի զարգացման համագործակցության նոր ռազմավարությամբ (ԵԶՀՌ) նախանշվում են առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ ռազմավարական առաջնահերթությունները և մոտեցումները: Չնայած փաստաթուղթը մշակվել է նախքան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրան հաջորդած հրադադարի մասին համաձայնագրի կնքումը, այն սահմանում է հիմնական ոլորտները, տեխնիկական մոտեցումները և քաղաքական նկատառումները, որոնք կուղղորդեն ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությունը Հայաստանին՝ օգնելու ճգնաժամից հետո նրա վերականգնմանը: Անհրաժեշտության դեպքում ԵԶՀՌ –ը կարող է հարմարեցվել ըստ զարգացման նոր առաջնահերթությունների, եթե առաջիկա ամիսներին և տարիների ընթացքում այդպիսիք ի հայտ գան:

ԵԶՀՌ- ն ներառում է Հայաստանի կարողությունների և հանձնառությունների վերլուծությունը՝ համաձայն «Ճանապարհ դեպի ինքնապահովում» ճանապարհային քարտեզի (J2SR) և սերտորեն համապատասխանեցված է Հայաստանի նպատակներին և գերակայություններին: ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի համագործակցել տարբեր գործընկերների, այդ թվում ` Հայաստանի կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և մասնավոր անձանց հետ ` ԵԶՀՌ- ում նշված վերջնարդյունքների իրականացման նպատակով:

Այս նոր ռազմավարության միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն վերահաստատում է իր նվիրվածությունը Հայաստանին և հայ ժողովրդին ՝ որպես զարգացման ամուր և հուսալի գործընկեր, որը սատարում է Հայաստանի ձգտումը դեպի ժողովրդավարական կայունություն, տնտեսական բարգավաճում և ներգրավված քաղաքացիների առկայություն՝ որպես խաղաղ և ինքնիշխան պետության հիմնաքարեր:

Առաջիկա հինգ տարիների համար ԱՄՆ ՄԶԳ-ի նպատակը Հայաստանի կարողությունների ձևավորումն է և ինքնապահովմանն ուղղված նրա պարտավորությունների հետագա զարգացումը, որպեսզի երկիրը կարողանա օգտվել ավելի ներառական, ժողովրդավարական և տնտեսապես դիմացկուն գործընկեր դառնալու ռազմավարական հնարավորությունից:

Այս նպատակի իրագործման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն կաշխատի երկու զարգացման նպատակների (ԶՆ) իրականացման ուղղությամբ` խթանել Հայաստանի ժողովրդավարական անցումը և բարձրացնել Հայաստանի տնտեսական անվտանգությունը: Միջոցառումներն ու ծրագրերը, որոնք մշակվել և իրականացվում են այս ԶՆ-ից յուրաքանչյուրի շրջանակներում, կաջակցեն Հայաստանին զարգացման իր ջանքերում և կամրապնդեն մինչ օրս ձեռք բերված ժողովրդավարական և տնտեսական ձեռքբերումները: ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը կհամապատասխանեցվի ԱՄՆ արտաքին քաղաքականության գերակայություններին և կանդրադառնա J2SR- ի նշանակալի բացերին` սատարելով կառավարության առանցքային բարեփոխումները, ներառյալ դատական ​​համակարգի բարեփոխումները, հակակոռուպցիոն ոլորտի, պետական ​​հատվածի արդյունավետությունը, բիզնես միջավայրի բարեփոխումները, տնտեսական կառավարման բարելավումները, բարձր աճի միտված թիրախային ոլորտներում արտահանման համակարգի կատարելագործման առաջընթացը և Հայաստանի տնտեսական գենդերային խզվածքը փոքրացնելու համակցված ջանքերը: ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերը, Զարգացման նպատակից անկախ, նախատեսված են աջակցելու Հայաստանին՝ դեպի ինքնապահովում ճանապարհին և ապահովելու Հայաստանի հետ գործընկերությունը իրականացման ընթացքում և սեփականության զգացումը ծրագրերի ավարտից հետո: Բացի այդ, ըստ ներկայումս նախագծվածի, յուրաքանչյուր ԶՆ բավական ճկուն է ծրագրային փոփոխությունների իրականացման համար, որոնք անհրաժեշտ են դարձել 2020 թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության և COVID-19 շարունակվող համավարակի պատճառով:

Զարգացման նպատակ 1. Ժողովրդավարական անցման խթանում

Ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար ԱՄՆ ՄԶԳ-ն կզարգացնի կառավարության, քաղաքացիական հասարակության և քաղաքացիների կարողությունները՝ ուղղված օրենքի գերիշխանության, քաղաքական ներկայացուցչության ու մրցակցության ամրապնդմանը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև անկախ լրատվամիջոցների հզորացմանը՝ քաղաքացիներին ներգրավելու և իրազեկելու նպատակով: Այս ջանքերը կօգնեն ինստիտուցիոնալացնել արդյունավետ և հաշվետվողական կառավարումը և կնպաստեն քաղաքացիների ավելի մեծ ներգրավվածությանը և մասնակցությանը: ԱՄՆ ՄԶԳ-ն կնպաստի ներառական զարգացմանը և հնարավորություն կտա քաղաքացիներին, մասնավորապես կանանց, երիտասարդներին և ավանդաբար մարգինալացված բնակչության այլ խմբերին արդյունավետորեն ներգրավվել և մասնակցել իրենց երկրի կառավարմանը: Ի վերջո, այս Նպատակի իրականացման համար ԱՄՆ ՄԶԳ-ի բոլոր ջանքերը ուղղված են հիմնական ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուտների համախմբմանը և աջակցելուն և քաղաքացիների և համայնքների կյանքում այդ բարեփոխումների կոնկրետ, շոշափելի բարելավումների վերածումը ապահովելուն:

Այս ջանքի իրագործման համար ԱՄՆ ՄԶԳ-ն կհամագործակցի Հայաստանի կառավարության գործադիր, օրենսդիր և դատական մարմինների, քաղաքական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և մասնավոր հատվածի հետ` ապահովելու համար քաղաքական կամքի և քաղաքացիների ձայների փոխակերպումը իմաստալից, ինստիտուցիոնալ բարեփոխումների, որոնք կխթանեն արդյունավետ, հաշվետվողական և ներառական կառավարումը:

Զարգացման նպատակ 2. Տնտեսական անվտանգության ամրապնդում

Հայաստանի տնտեսական աճին և անվտանգությանը աջակցելու և ավելի շատ հայաստանցիների համար տնտեսությանը մասնակցելու և դրանից օգուտ քաղելու հնարավորություն ապահովելու համար ԱՄՆ ՄԶԳ-ն կամրապնդի տնտեսական կառավարումը, կուժեղացնի մրցակցային հատվածները և կաջակցի բնական ռեսուրսների կառավարման բարելավմանը: ԱՄՆ ՄԶԳ-ն կընդլայնի կարողությունների զարգացման ջանքերը աճի բարձր ներուժ ունեցող ոլորտներում և աշխատաշուկան կպատրաստի զբաղվածության համար: ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի նաև աջակցել էներգետիկ շուկայի ազատականացմանը և մրցունակությանը:

Այս ջանքի իրականացման համար ԱՄՆ ՄԶԳ-ն կհամագործակցի առանցքային պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ բարեփոխումների միտված քաղաքական կամքը օգտագործելու և Հայաստանում ներդրումների հնարավորությունների նկատմամբ մեծ հետաքրքրությունից օգուտ քաղելու նպատակով: ԵԶՀՌ- ը կամրապնդի այս ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթությունները տնտեսական արդյունավետության բարձրացման նպատակով՝ հզորացնելով պետական ինստիտուտները, քաղաքականությունները, համակարգերը և հմտությունները, խթանելով ավելի մեծ էներգետիկ անկախություն և ապահովելով արտահանման համակարգի կատարելագործում և հայաստանցիների համար աշխատանքի արժեքավոր հնարավորություններ:

Խաչվող թեմաներ

ԱՄՆ ՄԶԳ-ն կներառի մի քանի խաչվող թեմաներ՝ ուղղված խաղաղության կառուցմանը և աղետների կանխարգելմանը, դրանց պատրաստականությանը և արձագանքմանը: ԵԶՀՌ-ը կամրապնդի Հայաստանի ժողովրդավարական, սոցիալական և տնտեսական կայունությունը արտաքին կամ ներքին ազդեցության նկատմամբ, ինչը կարող էր խոչընդոտել բարեփոխումներին կամ զարգացմանը:

ԱՄՆ ՄԶԳ-ն այս խաչվող թեմաները կներառի իր ծրագրերում` ամրապնդելու հայ ժողովրդի, մասնավորապես երիտասարդ և նոր ի հայտ եկող առաջնորդների, կառավարության և մասնավոր հատվածի կայունությունը, որպեսզի վերջիններս ավելի լավ կարողանան հարմարվել ներքին և միջազգային փոփոխվող համատեքստին: Ծրագրերի ու գործողությունների միջոցով նաև աջակցություն կտրամադրվի Հայաստանի ջանքերին՝ ուղղված 2020 թվականից Լեռնային Ղարաբաղի հակամարտության և COVID-19 շարունակվող համավարակի հետևանքների մեղմմանը:

ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի մշտադիտարկել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի և COVID-19 համավարակի հավանական ազդեցութւոնը, անհրաժեշտության դեպքում կվերանայի ԵԶՀՌ-ում ամփոփված ռազմավարական մոտեցումն և կարիքի դեպքում ճշգրտումներ կկատարի: